Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

02 օգոս 2022 13:19

Դու՞ք եք կյանքից խոսում…Թե՞, որ ասեցիք՝ Արցախը Հայաստան է և վերջ...Այո՛, մենք 30 տարի հաղթող էինք ու դա ձեր «կառուցողական» Ալիևն էլ է շեշտել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Կյանքն անգին է, երբ արժանապատիվ ես ապրում։
Ծնկի եկած կյանքն ո՞ւմ է պետք։
Արժանապատիվ մահը հազար ծնկի եկածների կյանք արժե։
Մահ կա, որ ապրեցնում է ու կյանք է տալիս սերունդներին։
Դա ապացուցել են Ավարայրի Վարդանը, 4-րդ գնդի հրամանատար՝ Քեռին, Նելսոն Ստեփանյանը, Մոնթեն, Ռոբերտ Աբաջյանը…

Իսկ «կյանք» էլ կա, որ մահեր է բերում։
Դրա վառ ապացույցն էլ պատերազմ ու ազգային խայտառակություն բերած կապիտուլյանտներն են։
Դո՞ւք եք կյանքից խոսում…
Դուք, որ ասեցիք՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Թե՞, որ ասեցիք՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Հոկտեմբերի 19-ին ձեր Փաշինյանն է հրաժարվել Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից, որի հետևանքով մի քանի հազար մահեր եք բերել։
Դուք ի՞նչ կապ ունեք կյանքի հետ։
Դուք պատերազմի, պարտության ու մահի սիմվոլ եք ու վերջ։
Այո՛, մենք 30 տարի հաղթող էինք ու դա ձեր «կառուցողական» Ալիևն էլ է շեշտել։
Ձեզ չի հաջողվելու ազգային նվաստացումն ու կապիտուլյացիան ներկայացնել որպես «հաղթանակ»։
Խաղաղությունն անգին է, երբ այն արժանապատիվ է։
Խաղաղությունը արժեք չունի, երբ դրա գինը պետության գահավիժումն է, Շուշիի ու Հադրութի կորուստն է և սեփական երկրում կենվոր դառնալն է»։
***
Սա էլ Արսեն Թորոսյանի գրածը,Արսեն Թորոսյանը կարծում է, թե հանուն հայրենիքի, պետականության, ազգային արժեքների պահպանման զոհվելը, հայրենասիրության և ազգային արժեքների մասին բարձրաձայնումը «սխալմունք» է։ Այսօր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով.

«Խաղաղության գինը
Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան կյանքը, չնայած մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը։

Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են՝ մեզ զոհվելու, և ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։

Ու տրվել ենք մենք այդ քարոզին, մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը։ Ու շարունակվում է այդ քարոզը։ Դեռ ինչքան պետք է ընտրենք մահը և ոչ թե՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք: Մինչև իսպառ բնաջնջու՞մ, որ լոկ մնա՞նք այլ ազգերի պատմության դասագրքերում։ Որ կրկին պատմական հայրենիք դավանենք՝ իրականի փոխարեն։

Պետք է սթափվենք, ընդունենք որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք՝ մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ընտրել մահը։

Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։
Խաղաղությունն անգին է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր