Հուլիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության       Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է    

02 օգոս 2022 17:34

Չինաստանը ձեռնամուխ կլինի մարտական գործողությունների, եթե պոտենցիալ հակառակորդն առաջինը գրոհի․ Global Times

Չինաստանը ձեռնամուխ կլինի մարտական գործողությունների, եթե պոտենցիալ հակառակորդն առաջինը գրոհի, գրում է Global Times-ը։ Պարբերականը չի նշում՝ արդյոք  խոսքը մարտական հարձակման մասին է, թե նկատի ունի քաղաքական մեծ սադրանքները, օրինակ ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցը Թայվան։

«Չինաստանը երբեք չի վախեցել պայքարից եւ մարտի դաշտում միշտ հաջողությունների է հասել։ Վերջին տասը տարում ՉԺՀ բանակի մարտունակությունը նկատելիորեն ուժեղացել է։ Չինաստանը մեծացնում է իր ռազմական հզորությունը, որպեսզի պաշտպանի իր ինքնիշխանությունը, ապահովի անվտանգությունն ու պաշտպանի զարգացման իր շահերը»,-ասվում է հոդվածում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր