Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բшխվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կրակոցներ Վանաձոր քաղաքում, կասկածյալը եղել է «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով    

03 օգոս 2022 12:18

Հիմա էլ պայթուցիկ սարքերի տեղադրման մասին «ահազանգերով» Հայաստանին ենթարկում են հոգեբանական ահաբեկչական հարձակումների

Երևանում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին «ահազանգերի» արդեն իսկ զանգվածային և հաճախադեպ բնույթը ցույց է տալիս, որ Հայաստանն, ըստ էության, ենթարկվում է հոգեբանական ահաբեկչական հարձակումների, որոնց նպատակը կարող է լինել թե՛ խուճապի տարածումը և թե՛ այս խնդրով զբաղվող ծառայությունների և ընդհանրապես հանրության զգոնության բթացումը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


«Հետևաբար, նման փաստացի հարձակումներ իրականացնողները պետք է հնարավորին արագ բացահայտվեն և ենթարկվեն խստագույն պատժի, քանի որ չի բացառվում, որ դրանք ծրագրված կերպով կարող են կատարվել նաև թշնամու կողմից կամ թշնամական ուղղորդմամբ և համակարգմամբ»,- գրել է Ոսկանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր