Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, 2-րդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը...դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ..          Շինարարները սպառնում են քանդել գաղութի պատերը, եթե իրենց աշխատավարձը չտան       Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանին ինքնասպանություն գործել.Երևանի քիթը ուրիշ ոչ ոք չի սրբի    

05 օգոս 2022 13:03

«Անբարոյական է ինչ-որ բլրի կամ բարձունքի համար մահվան ուղարկել 18 տարեկաններին ». հետապնդվում է ադրբեջանցի ակտիվիստը՝ հակապատերազական գրառման համար

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հակապատերազմական գրառման համար հետապնդում է ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Իսմայիլբեյլին՝ հայտնելով, որ ֆեյսբուքյան գրառումների համար իրեն հրավիրել են Գլխավոր դատախազություն։
 
Հավելենք, որ նախօրեին ակտիվիստը գրել էր, որ «եթե կառավարությանն իրավունք է տրվում մեծացնել իր լիազորությունները արտակարգ իրավիճակներում, ապա նրանք միշտ ստեղծելու են նման իրավիճակներ՝ իրենց լիազորությունների ավելացման համար»։
 
Ըստ նրա՝ եթե հասարակությունը շարունակի իշխանություններին ամեն ճգնաժամում աջակցել, ապա դրանք չեն վերջանա։ «Անբարոյական է ինչ-որ բլրի կամ բարձունքի համար մահվան ուղարկել 18 տարեկան երեխաներին, որոնք կյանքում դեռ բան չեն զգացել, չեն ապրել»,- գրել էր նա։
 
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները լռեցնում են երկրի զինված ուժերում խնդիրներն ու կոռուպցիոն դրսևորումները բացահայտողներին։ Գլխավոր դատախազությունը պարբերաբար հրավիրում ու զգուշացումներ է անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ու սոցցանցերի օգտատերերին։
Ռազմական բլոգեր Թոգիգ Շահմուրադովն էլ 30 օրով կալանավորվել է։ Նա վերջին շրջանում բացահայտումներ էր անում ադրբեջանցի գեներալների կոռուպցիոն գործունեության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր