Ադրբեջանական մամուլն արդեն ցնցում է.Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում          Ռուսաստանը «ստանում է» Ղարաբաղը Ղրիմում.Ղրիմի բռնակցումը Արցախում Հայաստանի դեմ արշավի «սկիզբն» էր       Լիքը դագաղների և անծուխ օջախների Հայաստանը (հատված ֆիլմից)    

05 օգոս 2022 16:34

Ռուս խաղաղապահները չեն փակել Բերձորի միջանցքը.Արցախի ղեկավարությունը ասել է՝ մեկ ամսվա ընթացքում կամ մինչև ամսվա վերջ դուրս գանք Բերձորից

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե իբր ռուս խաղաղապահները փակել են Բերձորի միջանցքը և թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանից գնացողները մտնեն Արցախ։


«Լաչինի միջանցքն անխափան գործում է, նման խնդիր չկա, բոլոր տրանսպորտային միջոցները հանգիստ երթևեկում են։ Այնպես որ՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Նարեկ Ալեքսանյանը։


Ինչ վերաբերում է մեկ ամսվա ընթացքում Բերձորը լքելուն, Նարեկ Ալեքսանյանը փոխանցել է.


«Նման քննարկում Արցախի ղեկավարության հետ ունեցել ենք, նրանք ներկայացրել են ընդհանուր իրավիճակը և ասել, որ մեկ ամսվա ընթացքում կամ մինչև ամսվա վերջ դուրս գանք Բերձորից»։


Հարցին՝ իրենց այլընտրանք առաջարկվե՞լ է, ինչո՞ւ պետք է ժամանակից շուտ դուրս գան Բերձորից, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էր, որ երեք տարվա ընթացքում, Նարեկ Ալեքսանյանը պատասխանել է, որ երեք տարին չլրացած՝ թույլատրեցին այլընտրանքային ճանապարհի կառուցումը։


«Արդեն իսկ թույլ են տվել ճանապարհը կառուցել, հետևաբար՝ մնացած հարցերն արդեն այս պարագայում երկրորդական են։ Միայն այդ ճանապարհի կառուցման դեպքում էր հնարավոր այստեղից դուրս գալ, և հիմա փաստ է, որ այդ ճանապարհը կառուցվել է»,- շեշտել է Նարեկ Ալեքսանյանը։


Ըստ քաղաքապետի, ժամանակի ընթացքում կլուծվեն բնակիչների սոցիալական հարցերը, բնակության խնդիրները, գուցե շատերը գնան Հայաստանում ապրեն, մնացածը՝ Արցախի այլ բնակավայրերում։


«Բնակիչների հետ խոսել եմ, նրանց տրամադրությունները տարբեր են, առաջին րոպեներին նրանք էմոցիոնալ արձագանքեցին, հետո որոշակի ձևով հասկացան։ Իրենք էլ են հասկանում, մտածում, կոպիտ ասած՝ իրենք  էլ են իրենց մեջ ծանր ու թեթև անում, փորձում բոլոր ռիսկերը հաշվի առնել։ Այս պահին, թերևս, նրանց կարծիքները դեռևս տարբեր են։


Նրանց մի մասը ցանկանում է Արցախում մնալ, մյուս մասը՝ Հայաստան տեղափոխվել, բայց ժամանակի ընթացքում նրանց ցանկություններն այս առումով կարող են փոխվել»,- եզրափակել է Նարեկ Ալեքսանյանը։


Աղբյուր՝ 168.am




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր