Այսօր «միջուկային սպառնացող երանգով ճգնաժամերի արագ տարածում կա»

«Մարդկությունը խաղում է լիցքավորված զենքերի հետ»,-գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում UN News-ը։
Գուտերեշի խոսքով՝ այս պահին «միջուկային սպառնացող երանգով ճգնաժամերի արագ տարածում կա»։ Նա նշել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, Կորեական թերակղզում և Ուկրաինայի շուրջ։ Գլխավոր քարտուղարը նախկինում նման մտահոգություններ էր հնչեցրել Նյու Յորքում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովում:
Գուտերեշը նաև խորհում է, թե արդյոք մարդկությունը կարող է դասեր քաղել Հիրոսիմայի ռմբակոծությունից:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին Ճապոնիայի արևմտյան Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին փուլում գցեցին «Մանկի» և «Թմբլիկ» ատոմային ռումբերը։ Հիրոսիմայի ռմբակոծության և դրան հաջորդած ճառագայթային հիվանդության հետևանքով մահացել է մոտ 140 հազար մարդ, Նագասակիում՝ մոտ 74 հազար մարդ։