Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

08 օգոս 2022 17:20

Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում, անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է Anadolu գործակալությունը: 

Թուրքիայի ղեկավարն ասել է.«Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի «կառուցողական» (չակերտները՝ Tert.am) նախաձեռնություններին, ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»:

Նույն միջոցառման շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի և Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները։

«Մենք դա առանձին չենք ներկայացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացներից և տարածաշրջանում կարգավորման և համագործակցության ջանքերից, ինչը մեր հիմնական նպատակն է։ Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը։ Այս ընթացքում կամրապնդվի մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ», - ասել էր Չավուշօղլուն։

Մինչև պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակում, Լեռնային Ղարաբաղը տարածքային խնդիր չէ, ուստի չի կարող քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի համատեքստում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր