Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

09 օգոս 2022 12:10

Էս ենք․․․ Երևանն էլ, մնացածն էլ՝ տրված է․․. Ոռնոց չլսեմ․․․Ոչ մի ժողովուրդ էսքան դինջ ու համաձայնեցված իր հայրենիքը չի տվել թշնամուն.

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գրառումը. «Վերանայել՝ Ցեղասպանությունն ի՞նչու եղավ, կամ եղա՞վ արդյոք․․.


Հայն էսօր հայկական գյուղերն ինքնակամ դատարկում է, հրահանգում, որ մարդիկ իրենց սեփական-հարազատ-հայրական տները չայրեն, որ թուրքերը գան ու հարմար տեղավորվեն․․․ Նման բան ոչ մի ազգ ու ժողովուրդ ինքն իր դեմ չի արել․.․ Ոչ մի ժողովուրդ էսքան դինջ ու համաձայնեցված իր հայրենիքը չի տվել թշնամուն․․․ Հիմա դուք ասեք՝ ի՞նչու 1915-ին մեզ մորթեցին ու հայրենազրկեցին․.. Հիմա դուք ասեք՝ մեզ մորթե՞ցին, թե՞ մենք ինքնակամ գլուխներս դեմ տվեցինք յաթաղանին․․. Հիմա դուք ասեք, պատմական, մեր հայրենի ու հայրական հայրենիքից մեզ տեղահանեցի՞ն, թե՞ մենք ինքնակամ դրանք տվեցինք թուրքին, որ հարմար ապրի․․․ Ոռնոց չլինի․․․ Էս ենք․․․ Երևանն էլ մնացածն էլ՝ տրված է․․. Ոռնոց չլսեմ․․․ Մի ամբողջ իրական պատմություն էսօր դարձավ ոչինչ ու էդ ոչինչը մենք ենք․․.»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր