Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

11 օգոս 2022 10:34

Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկիրը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկիրը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Իրանի և Հայաստանի ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Զրույցը կայացել է Լեռնային Ղարաբաղում նոր մարտերից մի քանի օր անց, գրում է իրանական գործակալությունը:

Իրանի նախագահն անդրադարձել է 2020 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրին, որը վերջ դրեց Երևանի և Բաքվի միջև 44-օրյա պատերազմին։

Նա ասել է, որ հրադադարի համաձայնագրին հավատարիմ լինելը և մնացած հարցերի լուծումը երկխոսության և դիվանագիտական ուղիներով լավագույն միջոցն է կովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը վերականգնելու համար։

Փաշինյանն իր կողմից ասել է, որ Հայաստանը պատրաստ է մեծացնել համագործակցությունը Իրանի հետ ճանապարհային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև հեշտացնել ապրանքների տարանցումը երկու կողմերի միջև։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր