Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը».մայիսի 9-ին Սուրբ Գայանե եկեղեցուց՝ դեպի Երևան          Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար       Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում    

12 օգոս 2022 11:29

Շարունակեք պնդել, թե հայկական հողերը պատկանում են ուրիշին.Թուրքիան փափուկ բարձի ուժով մաս֊մաս յուրացնում է ՀՀ հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը

Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը.


«Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցերը». Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոն։


Մի պարզ օրինակ՝ Հիտլերի ինքնասպանության օրը Թուրքիան հապճեպ պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում։ Հիմա էլ փափուկ բարձի ուժով մաս֊մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը։


Փափուկ բարձը իր լրացուցիչ ատրիբուտներով, կարծում եմ, նախատեսված չէ միայն մեծ տերությունների համար։


Շարունակեք պնդել, թե հայկական հողերը պատկանում են ուրիշին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր