Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

12 օգոս 2022 14:05

Թուրքական «չարիքի ակտիվությունը» Իրանի սահմանի մոտակայքում «կրակի հետ խաղ է».Վարդան Ոսկանյան

Հայաստանում Իրանի նախկին դեսպան սեյյեդ Քազեմ Սաջջադին վերջին օրերի ընթացքում երկու գրառում է արել թվիթերյան իր օգտահաշվում։Այս մասին գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը և մանրամասնել.


«Դրանցից մեկում Հայաստանը բնութագրվում է՝ որպես Իրանի լավագույն հարևաններից մեկը, սակայն շատ ավելի ուշագրավ է երկրորդ գրառումը։


Դրանում իրանցի դիվանագետը հրապարակել է պարսկերեն ենթագրերով մի տեսանյութ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին տարբեր տարածաշրջաններ տեղափոխելու և օգտագործելու մասին։


Գրառման մեջ խոսվում է ահաբեկիչներին Սիրիայից հատկապես Ադրբեջան՝ Իրանի սահմանների մոտակայք, տեղափոխելու անթույլատրելիության մասին և փաստացի զգուշացում արվում առ այն, որ թուրքական այս «չարիքի ակտիվությունը» Իրանի սահմանի մոտակայքում «կրակի հետ խաղ է»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր