«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

13 օգոս 2022 13:11

Տեսանյութ.Երևանում 17-ամյա որդին պարանով խեղդամահ է արել մորն ու ահազանգել 911, թե մայրը խոհանոցում կախվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Թորոսյանի որոշմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Վ-ն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 12-ին, ժամը 14։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի իրենց բնակարանում 55-ամյա մորը պարանի միջոցով խեղդամահ անելու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա:

Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել էին տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին:

Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել էին նրա մահը: Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ՝ դեպքի վայր էր ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը»,-գրել է կայքը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր