«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

13 օգոս 2022 15:30

Տեսանյութ. Թուրքիան քայլերը կախ է գցում.հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար բացելը ՀՀ-ի շահերից բխող որոշում չէր

Հայաստանում կամ Թուրքիայում բանագնացնեևրի հանդիպումները չկազմակերպելով հայկական կողմը ցանկանում է իրեն ապահովագրել ֆորս մաժորներից եւ խոչընդոտներից` մինչեւ լիակատար վստահության հասնելը: Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը`անդրադառնալով երկու երկրների միջեւ բանակցությունները Հայաստանում կամ Թուրքիայում չկազմակերպելուն:


«Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում այս վերջին շրջանում ակտիվ խաղացողները բավականին ակտիվ են իրենց հայտարարությունների մեջ, նույն Ռուսաստանի գործոնը, նույն Արեւմուտքի գործոնը, նույն  Իրանի գործոնը, սակայն այս պարագայում պետք է հաշվի առնենք, որ երկու երկրների  միջեւ է գնում բանակցությունների կարգավորման գործընթացը, երրորդ կողմերն ուղղակի միջնորդներ են, որոնք օգնում են այդ բանակցությունները հարթ գնան: Վարչապետը բանակցությունների ընթացքի մասին տեղեկացրել է թե Ռուսաստանի ղեկավարին, թե Արեւմուտքի երկրներին, մենք կարող ենք ենթադրել, որ նրանք չեն թույլատրում անցկացնել բանակցությունները երկու երկրներում, սակայն կարծում եմ կողմերը փորձում են հասնել լիակատար վստահության նոր հանդիպումներն անցկացնել երկու երկրներում, չի կարող հավերժ երրորդ երկրներում տեղի ունենան այդ հանդիպումները»,-ասաց նա:




Անդրադանալով թուրքական լրատվամիջոցների այն տեղեկություններին,թե սեպտեմբերին Կարս քաղաքում է տեղի ունենալու հանդիպում, թուրքագետը չբացառեց. «Դատելով թուրքական մամուլի վստահ գրելաոճից հայկական կողմը կարծես դրական է արձագանքել, Կարսի բնակչությունը բավական լոյալ է Հայաստանին, իրենք էլ են ցանկանում, որ սահմանը բացվի, ճիշտ է հայկական կողմը դեռ չի պատասխանել, բայց փորձն ինչպես ցույց է տալիս թուրքական անանուն աղբյուրները միշտ ճիշտ են դուրս գալիս»:


Անդրանիկ Իսպիրյանի խոսքով` հայ-ադրբեջանական հարաբերությունների պատճառով է պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը եւ այդ մասին է փաստում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:


«Մենք պետք է ի գիտություն ընդունենք, որ Թուրքիան քայլերը կախ է գցում սպասելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ զարգացումների, առաջընթացի»,-ասաց նա:


Անդրադառնալով այն հայտարարությանը, թե Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, թուրքագետը նշեց, որ դա բավական տարօրինակ հայտարարություն էր. «Մեր տարածաշրջանում երրորդ երկրներ ասվածն ում է վերաբերում` վրացիներն ունեն ուղիղ սահման թուրքերի հետ, Իրանն ունի ուղիղ սահման, Ռուսաստանը տարածաշրջանում չկա, մնում է Ադրբեջանը: Եւ մենք տեսանք, որ վարչապետը կոչ արեց, որ ադրբեջանցիները կարող են գալ, օգտագործել Հայաստանի սահմանը, մի սահմանագծից մյուս հատված գնալու համար եւ այս պարագայում սա ամենահարմարը ադրբեջանցիների համար է: Գուցե կլինեն առարկություններ, որ ոչ միայն ադրբեջանցիների համար այլ նաեւ տուրիստների համար է, սակայն սա քիչ իրատեսական է: Ամեն դեպքում սա Հայաստանի շահերից բխող որոշում չէր»:


Մանրամասները` տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր