Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Արտակարգ իրավիճակ, ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը    

13 օգոս 2022 18:20

Պետք է զինվել ամուր համբերությամբ.Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան

Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված առանց այն էլ փխրուն խաղաղությունը, այնպես էլ այդ խաղաղության պահպանման գործառույթը ստանձնած ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։ Այս մասին այսօր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը առկա անվտանգային խնդիրների լուծման, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր