Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ չեն վարում          Բшխվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրшվորներ       Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը    

18 օգոս 2022 13:30

Իբր ադրբեջանցի լրագրողները գտնվում են հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից

Ադրբեջանական Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը տեղեկություն է հրապարակել, թե իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից բնակչության տարհանման վերաբերյալ։


168.am-ի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանն ասաց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։


«Սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, այն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Հ. Հակոբյանը։


Ինչ վերաբերում է Ֆաթուլաևի լուսանկարին, որն արվել է Աղավնոյի վերևի հատվածում, Հրայր Հակոբյանն ասաց՝ այդ ամենը կթողնի առանց մեկնաբանության։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր