Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ    

19 օգոս 2022 14:20

Վիտալի Բալասանյանը հերքել էր, իսկ այսօր դիմել է խաղաղապահներին՝ պահանջելով արգելել ադրբեջանցի եւ այլ երկրների լրագրողների մուտքը՝առանց Արցախի ԱԽ համաձայնության

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը։

Հիշեցնենք, որ Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն է հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբը գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք է հրապարակելու Լաչինից՝ Բերձորից, Աղավնոյից, այլ տարածքներից։

MediaHub.am-ի Արցախյան աղբյուրները տեղեկացրել էին, որ Ֆաթուլաևը իսկապես եղել է Բերձորում, Աղավնոյում, զրուցել է համայանքի բնակիչների հետ, նրան ուղեկցել են ռուս խաղաղապահները, չեն ասել, որ ադրբեջանցի լրագրող է։ Երբ ադրբեջանցի լրագրողը եղել է Աղավնո համայնքում, եղել է նաև ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով MediaHub.am-ի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանցի լրագրողը իսկապես եղել է Արցախում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Արցախի անվտնագության խորհրդի մամուլի խոսնակը տեղեկատվությունը հերքել էր, այսօր արդեն Արցախի ԱԽՔ–ը նման պահանաջով է հանդես եկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր