Իսկ «Փեթակ»-ն անվտա՞նգ է, թե՞ ոչ.Երբ է բացվելու. տնտեսվարողներն ու գնորդներն անհանգստացած են

Մյուս կողմից, այս ընթացքում ArmLur.am-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում «Փեթակ»-ի եւ տնտեսվարողներից եւ այդ առեւտրի կենտրոնից օգտվող սպառողներից այն մասին, ե երբ բացվելու կենտրոնը:
Բանն այն է, որ առջևում սեպտեմբերն է, եւ առեւտրի այս կենտրոնից մարդիկ կարողանում են մատչելի գնումներ անել: Իսկ հիմա դրա փակ լինելու պատճառով տուժում են ոչ միայն քաղաքացիները, այլեւ առեւտրի կենտրոնի տնտեսվարողները:
Բայց սրան զուգահեռ տնտեսվարողները եւ առեւտրի կենտրոնից օգտվող քաղաքացիները, մտահոգված են՝ «Փեթակ»-ը անվտա՞նգ է, թե՞ ոչ:
Բացի այս, ArmLur.am-ը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացավ, որ ՙՓեթակ՚ առեւտրի կենտրոնում, «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից հետո որեւէ ստուգում չի իրականացվել: Այս առեւտրի կենտրոնում նշված տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել է միայն նախորդ տարի: