ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

23 օգոս 2022 12:50

Անկեղծ չեք, նախորդներից և ներկաներից ավելի վտանգավոր եք, բոլորդ էլ, իրավամբ, նախկին եք և անկեղծ չեք

Հինգ օր գործնական հարթակում գտնվելով արտերկրում՝ ականատեսը եղա պետական ներքին ազնիվ  քաղաքականության արդյունքում բիզնես հարթակի, կորպորատիվ ծառայության, պետական լիազոր մարմինների նախանձ առաջացնող ներդաշնակությանը, որի համար բոլոր հիմքերը, արձանագրում եմ, Հայաստանում առկա են։


Գլխավոր նախապայմանը մեկն է։


Միմյանց չխաբել, այսինքն լինել անկեղծ, անգամ եթե այն լինելու է ցավոտ։
Ներկայիս Հայաստանն իմ, իրավապաշտպանիս աչքերով նման է ծխացող մոխրակույտի, որի տակ ծվարած մարդկանց գիտակցության մեջ կախված է գլխավոր հարց. ինչու և բազմաթիվ ինչուներ։ Ոչ պետական, ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ ռազմական հարթակներում չստանալով հարցերի պատախան, անորոշ վիճակ ու կարգավիճակ, բռնում ես ամոթի, ստորացման և որպես հետևանք տառապանքի գիտակցումը։ Այդ գիտակցմամբ ունակ և ընդունակ ես առերևույթ սխալվելու, իսկ պետական մարմինների, բիզնեսի, կորպորատիվ  ծառայությունների ներդաշնակության մասին խոսել կամ գործելն, իրավամբ, շինծու և առոչինչ գործառույթ է։ Ահավասիկ, այս քաոսում են բացառապես ծնվում այն "փրկիչները", որոնք, իրավամբ, բարձրաձայնում են իշխանությունների ապիկար գործառույթների պատճառով երկրի օրինապաշտ քաղաքացուն տառապանքի հասցնելն ու խոշտանգելն ու, որպես փրկիչ, գոռում են ի մարտ, երբ իրենց զավակները կամ չեն ծառայել, կամ քաղաքացիությունը փոխել են, կամ գտնվում են արտերկրում։


Անկեղծ չեք։ Նախորդներից և ներկաներից ավելի վտանգավոր եք։


Արձանագրում եմ, որ այսօրվա իշխանության, ըստ իս, անատամ քաղաքականության արդյունքում հարկադրաբար Բերձորն ու մնացյալ բնակավայրերը լքելը նախկին իշխանավորների երեսուն տարիների լուռ համաձայնության ու իր քաղաքացու հետ անկեղծ չլինելու արդյունքն է։
Ցավն էլ է մարդու համար, պարտությունն էլ։


Եվ երեկ, և այսօր  ձեր պատճառով  ցավի տեր դարձրած, տասնյակ տարիներ տուն սարքած, հարկադրաբար կորցրած, խոշտանգված, գաղթականի ցուպն առած հայի հետ դուք անկեղծ չեք։ Եվ քանի անկեղծ չեք, չի լինելու այն ներդաշնակությունը, որի ուժով միայն հնարավոր կլինի մոխիրներից վեր հառնել ու ետ բերել հարկադրաբար խլված արժանապատվությունը։
Մի կարևոր բան էլ։ Նախկինս որն է, ներկաս որն է։ Բոլորդ էլ, իրավամբ, նախկին եք և անկեղծ չեք, որի պատճառով տուժել և տուժում է օրինապաշտ քաղաքացին։


Լևոն Բաղդասարյան, փաստաբան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր