Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

23 օգոս 2022 14:30

Նախարարի հրամանը՝ սեպտեմբերի 1-ի և դպրոցում արձակուրդների վերաբերյալ

2022-2023 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները դպրոցներում կսկսվեն 2022թ. սեպտեմբերի 1-ին, կավարտվեն` 2023թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և մայիսի 27-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Այս մասին նշվում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանում։

Iravaban.net-ը հայտնում է, որ 2022-2023 ուսումնական տարում՝

1) Ուսումնական պարապմունքների ընթացքում առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2022թ. հոկտեմբերի 17-ից 30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022թ. դեկտեմբերի 26-ից 2023թ. հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

2) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022թ. դեկտեմբերի 26-ից 2023թ. հունվարի 22-ը ներառյալ և գարնանայինը՝ 2023թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

3) 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռային՝ 2022թ. դեկտեմբերի 26-ից 2023թ. հունվարի 8-ը ներառյալ, գարնանային՝ 2023թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Ուսումնական պլանը 2021-2022 ուսումնական տարվա համեմատ փոփոխություններ չի կրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր