Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

25 օգոս 2022 10:17

Սպասում են, որ փողոցը կրկին կակտիվանա, հանրային դժգոհությունները կպարպեն Կառավարությունում փոփոխություններ անելով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Քաղաքական հնարավոր զարգացումներին կամ թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իր իշխանությունը։ Երեկ կառավարությունը որոշեց, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 2-3 հազար դրամով: Իհարկե, ահռելի գնաճի ֆոնին թոշակների այս չնչին բարձրացումը որեւէ նշանակություն չի կարող ունենալ մարդկանց կյանքում։ Մանավանդ իրենց միլիոնանոց աշխատավարձերի ֆոնին սա առնվազն ծաղր է հանրության նկատմամբ, բայց փիառի համար բավարար է:


 Տեղեկություններ կան նաեւ, որ Փաշինյանը կառավարությունում եւս փոփոխություններ է նախապատրաստում։ Սպասում է, որ փողոցը կրկին կակտիվանա եւ երբ չնչին վտանգ ներկայացնի իշխանության համար, հանրային դժգոհությունները կպարպի որոշ նախարարների, կառավարության անդամների հրաժարականներով: Այսպես կոչված` ազգային համաձայնության կամ կոմպրոմիսային կառավարության ձեւավորման քայլերով:


Մեր տեղեկություններով, հավանական գործընկերներն են Էդմոն Մարուքյանը, ով հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին եւ 1-2 նախարարական պորտֆելի, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարի, Արամ Սարգսյանը, ով հավակնում է փոխվարչապետի պաշտոնին: Բանակցություններ են ընթանում նաեւ ԲՀԿ-ի հետ, բայց Գագիկ Ծառուկյանն ավելի դժվար է տրվում համոզչական աշխատանքներին, հույս ունեն, որ, ի վերջո, տեղի կտա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր