Կամչատկայում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել          Ռուբլին թանկացել է, դոլարն էժանացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 5-ի համար       Հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի տներից մեկի տանիքում    

27 օգոս 2022 16:55

Անգամ Բերձորի հանձնման օրն է, որ 2 սիմվոլ ունի.Բերձորը հանձնվում է հենց այն օրը, երբ 1071թ թուրքերը առաջին անգամ ամրապնդվեցին ՀՀ-ում

Եթե ռեգիոնալ առումով այն համընկնում է Բաքվի բռնապետի կնոջ ծննդյան օրվա հետ, ապա թյուրքական աշխարհի ու հատկապես Թուրքիայի համար սա առանձնահատուկ օր է այլ պատճառով.


1071թ հենց այս օրը սելջուկ-թուրքերը Մանազկերտի ճակատամարտում հաղթեցին Բյուզանդական բանակիմ և նրան աջակցող Հայ կամավորներին ու դրանից հետո առ այսօր տեղավորվեցին Հայկական լեռնաշխարհում եւ Փոքր Ասիայում:


Մանազկերտի հաղթանակի շնորհիվ միայն թուրքերը կարողացան տիրանալ Հայկական լեռնաշխարհի մեծ մասին ու Առաջավոր Ասիայում ստեղծել տարածաշրջանի առաջին թուրքական պետությունը` Իկոնիայի սուլթանությունը, որի հիմքերի վրա էլ պետք է ստեղծվեր Օսմանյան կայսրությունը, ապա և Թուրքիայի հանրապետությունը:


Այնպես որ իմացեք, որ Բերձորը հանձնվում է հենց այն օրը, երբ 1071թ թուրքերը առաջին անգամ ամրապնդվեցին Հայաստանում. Մեհրիբանի ծննդյան օրը ուղղակի 2-ը մեկում համադրելու արդյունքն է` բացառապես ներքին լսարանի համար:


Ու ամենացավալին այն է, որ սրա մասին առաջինը կարծես թե խոսում եմ Ես, որովհետև մնացածը կա'մ չգիտեն, կա'մ էլ չեն ուզում հենց այս` իրական հանգամանքը բացահայտել. թե ինչու` թող իրենք պատասխանեն:


Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր