Իրանի հարցով բանակցությունների համար Մարկո Ռուբիոն մտադիր է այցելել Իսրայել          Բրյուսելը Վրաստանի հետ հարաբերություններում երկխոսության փոխարեն ընտրել է ճնշումը       Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում վրաերթի է ենթարկվել պարեկ, տեղափոխվել է բժշկական կենտրոն    

29 օգոս 2022 14:53

Իրաքից տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։


Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։


Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր