Այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է. մեզ չի խանգարում շփվել Թուրքիայի հետ այնտեղ, որտեղ դա մեզ ձեռնտու է

«Անկարան հենց սկզբից խոսել է այս հարցում մեզ հետիր անհամաձայնության մասին, սակայն Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս է, ուստի այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է։ Այնուամենայնիվ, դա մեզ չի խանգարում շփվել Թուրքիայի հետ այնտեղ, որտեղ դա մեզ ձեռնտու է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա հավելել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը բարդ խնդիրների լուծման ուղղությամբ:
«Հետևաբար, որտեղ մեզ ձեռնտու է, մենք շփվում ենք, կշփվենք։ Մենք համագործակցությունը խորացնելու շատ լավ ներուժ ունենք»,- ընդգծել է Պեսկովը։
2014 թվականի մարտին Ղրիմում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք։
Թուրքիան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները. ավելի վաղ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիևում Ղրիմի հարթակի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ասել էր, որ Ղրիմի թերակղզին պետք է վերադարձվի Ուկրաինային։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած պայմանավորվածության դեպքում Ղրիմը պետք է լինի Ուկրաինայի մաս։