Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

29 սեպ 2016 23:27

«Լավ էլ մահանում են, մի երկու տարի էլ ձգեք՝ կպրծնեն»․ Տ․ Սարգսյանը ըստ օդաչուի․ Տեսանյութ

Յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքող բազմաթիվ քաղաքացիների մեջ մշտապես կարելի է հանդիպել «Հայկական ավիաուղիներում» աշխատելու տարիներին հաշմանդամություն ձեռք բերած 70-80 տարեկան նախկին օդաչուների։ Սակայն արդեն 12 տարի է առողջությանը պատճառած վնասի փոխհատուցում նրանք չեն կարողանում ստանալ։ Այս տարիների ընթացքում 138 օդաչուներից մնացել են միայն 52-ը, բայց նրանց հարցն այդպես էլ մնում է չլուծված։
 
- Մենք հասկանում ենք այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն ինչպիսին է: Մենք կառավարության ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել մեր վրա և նստել երկխոսության սեղանի շուրջ: Մենք պատրաստ ենք մեր գումարները որոշակի ժամանակով սառեցնել, այդ գումարներից տրամադրել Հայաստանի և Արցախի պաշտպանությանը։ Սակայն մեզ լսող չկա,- ասաց օդաչուներից մեկը։
 
Չնայած երկար ու ձիգ տարիների անարդյունք պայքարին՝ հաշմանդամ օդաչուները չեն կորցնում հույսը, նրանք վստահ են, որ մի օր արդարությունն անպայման վերականգնվելու է։
 
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր