Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին       Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»    

07 սեպ 2022 10:00

Ռուսները վտանգ են տեսնում, խաղի մեջ են փորձելու մտցնել նոր խաղացողներ, նոր դեմքեր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական եւ պրոարեւմտյան շեղումներին զուգահեռ, ՌԴ իշխանությունները համապատասխան քայլեր են փորձում իրականացնել՝ տարածաշրջանը, ի դեմս Հայաստանի, իրենց ձեռքից բաց չթողնելու նպատակով։ Ռուսաստանյան քաղաքագիտական եւ դրանց մերձ շրջանակներից տեղեկացանք, որ առաջիկայում հայաստանյան ներքաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենալու:


Ռուսաստանը ոչ միայն գիտակցում է, որ հակառուսական տրամադրություններն են աճում, եւ այժմ հայաստանյան հասարակության մեջ կայուն 18 տոկոս կա` ընդդեմ Ռուսաստանի, ինչն ահռելի թիվ է, այլեւ գիտակցում է, որ հակառուսականությունը բուն է դրել հատկապես էլիտայի շրջանում, ինչը վտանգավոր է: Դրա համար փորձելու են քարոզչական աշխատանք սկսել, նաեւ խաղի մեջ են փորձելու մտցնել նոր խաղացողներ, նոր դեմքեր։


Պատահական չէ, որ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել սորոսական եւ արեւմտամետ որոշ շրջանակների, որոնք փորձում են հակաքարոզչություն անել Վարդանյանի դեմ եւ տարածում են այն թեզը, թե նրան Կրեմլն է գործուղել Արցախ»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07 09.22թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր