Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

09 սեպ 2022 10:18

Ովքե՞ր են վճարում այս գումարը.Ֆրանսիայի հրապարակում բեմ և տեխնիկա տեղադրելն արժե 1 մլն 700 հազար դրամ.«Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է.


«Շատերը կարծում են, թե նախկին նախագահներն ահռելի ֆինանսական միջոցներ ունեն և ոչինչ չեն խնայում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում` անսահմանափակ փող են ծախսում և անգամ հանրահավաքների մասնակիցներին են փողով բերում:


Իրականում, մեր տեղեկություններով, ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում, և նրանց թիմերում ամեն դրամը հաշվում են: Իսկ համատեղ գործողությունների ժամանակ համաչափորեն բաշխում են բոլոր ծախսերը: Երբեմն էլ տարաձայնություններ են ծագում, թե ով պետք է հոգա պայքարի ծախսերը, և ինչպես պետք է բաշխվեն թիմերի պարտականությունները:


Հուլիսի 19-ին, եթե հիշում եք, ընդդիմությունը հայտարարեց, թե շոգի պատճառով մեկ շաբաթով հետաձգում են հուլիսի 21-ին ծրագրած հավաքը: Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում կողմերը համաձայնության չեն եկել, թե ով պետք է այդ անգամ հոգա հանրահավաքի ծախսերը: Իսկ հիմնական ծախսը բեմի և տեխնիկական միջոցների տեղադրման հետ է կապված։


Մենք փորձեցինք շարժման մաս կազմող ուժերի ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ, սակայն թիմերի ամենաակտիվ գործիչները` Արսեն Բաբայանը, Արմեն Աշոտյանը, Ագնեսա Խամոյանը, ասացին, որ իրենք ֆինանսական հարցերում ներգրավված չեն, չեն կարող ասել։ Այնուամենայնիվ պարզեցինք, որ մեկ օրով Ֆրանսիայի հրապարակում բեմ և տեխնիկա տեղադրելն արժե 1 մլն 700 հազար դրամ։ Այս գումարը համատեղ հանրահավաքների ժամանակ կիսվում է` կեսը վճարում է Սերժ Սարգսյանի գրասենյակը, կեսը` Ռոբերտ Քոչարյանի»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր