Տեսանյութ.Իրանի դեսպանը ՀՀ-ում Եվրամիության դիտորդների ներկայության մասին          Տեսանյութ. Կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք       Ադրբեջանում հորդառատ անձրևների պատճառով հեղեղներ են, մի քանի բնակավայրերում սկսվել է տարհանում    

09 սեպ 2022 11:49

Որքան կարժենա Թագուհու մահը Բրիտանիայի տնտեսության վրա.3 միլիարդ մարդ կհետևի թագուհու հուղարկավորության արարողությանը

Լրագրող Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Մի քանի ամիս առաջ, երբ կրկին լուրեր էին տարածվել Եղիսաբեթ 2-ի առողջական վիճակի վատթարացման մասին, տնտեսագետները հաշվարկել էին, թե Թագուհու մահն ինչ կարժենա Մեծ Բրիտանիայի համար: Բացի բարոյական հսկայական վնասից, որը կապրի բրիտանացի ժողովուրդը, որովհետև Թագուհին Մեծ մոր, ապահովության և անվտանգության խորհրդանիշ էր, բրիտանական տնտեսությունը մեծ վնաս կկրի: Ըստ բրիտանացի մասնագետների, 1.5-ից մինչև 6 մլրդ ֆունտ ստեռլինգի վնաս կկրի տնտեսությունը:


ԵՎ դա դեռ չհաշված հուղարկավորության ծախսերը: Նման ահռելի ֆինանսական կորուստն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ սգո 12 օրերի ընթացքում մահվան պահից մինչև հուղարկավորության օրը ամբողջ թագավորությունում գործարար և աշխարհիկ կյանքը կանգ կառնի:


Որոշ ժամանակով փակ կլինեն բանկերը, ֆոնդային շուկան, հեռուստաընկերություններում ժամանցի բոլոր հաղորդումները ժամանակավորապես կդադարեցվեն: Թատրոններում և համերգասրահներում նույնպես ժամանակավորապես կդադարեցվեն ժամանցային, կատակերգական ներկայացումները, համերգներն ու զվարճալի շոուները: Դա նշանակում է, որ զվարճանքի ոլորտը կկրի հսկայական ֆինանսական կորուստներ:


Թագուհու հուղարկավորության օրը կհայտարարվի ոչ աշխատանքային օր, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հրաժեշտ տալ: Հրատապ կարգով կփոխվի միապետի դիմանկարը բոլոր թղթադրամների և մետաղադրամների վրա: Ըստ վիճակագրության թագուհու հուղարկավորության արարողությանը կհետևի 3 միլիարդ մարդ: Ըստ կարգի, Բուքինգհեմյան պալատը հուղարկավորության համար կպատվիրի 2 միլիոն հատ վարդ սրահը զարդարելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր