Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ    

10 սեպ 2022 13:11

Հասանովը բանակի հրամկազմին հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք» ի պատասխան «ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամկազմի հետ հանդիպման ժամանակ հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ «ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում»։ 

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մանրամասն վերլուծվել է նաև սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում օպերատիվ իրավիճակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր