Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

10 սեպ 2022 14:53

Ինչպե՞ս են Ադրբեջանում պահվող գերեվարված հայերը շփվում հարազատների հետ.ուղիղ տեսակապ, որպես այդպիսին, տեղի չի ունենում

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հորիզոն» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպես են շփվում Ադրբեջանում գերեվարված հայերն իրենց հարազատների հետ, կապի ի՞նչ միջոցներ են օգտագործվում և ինչ պարբերականությամբ:


«Մեր տեսակցությունների շրջանակներում յուրաքանչյուր անգամ այս հնարավորությունը տրվում է: Ընտանիքները և գերեվարված անձինք հնարավորություն են ստանում փոխանակել ընտանեկան բովանդակության լուրեր: Սա տեղի է ունենում ձեռքով գրված նամակների միջոցով, որը շատ կարևոր ենք համարում, քանի որ սա անմիջական կապն է, հարազատները կարողանում են ճանաչել ձեռագիրը: Միևնույն ժամանակ, այս ամբողջ ընթացքում հնարավորություն է տրվել կապվել հեռախոսով: Հեռախոսազանգերի հնարավորությունն էլ ենք տրամադրում, Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցված ֆորմատ է: Ինչպես նաև տեսագրված ուղերձներ են լինում: Այսինքն՝ ուղիղ տեսակապ, որպես այդպիսին, տեղի չի ունենում, բայց տեսագրություններ են արվում, որոնք հետո ցուցադրվում են գերեվարվածների ընտանիքներին Հայաստանում: Միևնույն ժամանակ, ընտանիքների անդամները կարող են Կարմիր խաչի ներկայացուցիչների՝ գերեվարվածների հետ հաջորդ տեսակցության ժամանակ փոխանցել իրենց տեսաուղերձները, պատասխան նամակները»,- նշել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:


Զառա Ամատունին նշել է նաև, որ գերեվարվածների առոջական վիճակը, պահման պայմանները Կարկիր Խաչի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են: Նրանք ունեն ինֆորմացիա այդ ամենի մասին և անհրաժեշտության դեպքում փոխանցում են համապատասխան կառույցներին, բայց չեն կիսվում հանրության հետ:


«Սա կոնֆիդենցիալ բնույթ ունի: Այս կոնֆիդենցիալ երկխոսության արդյունքում՝ մեր և գերեվարվածներին պահող իշխանությունների միջև, մենք կարողանում ենք յուրաքանչյուր հաջորդ տեսակցության ժամանակ վերահսկել, ստուգել պայմանները, և եթե կա շփման անհրաժեշտություն, ապա այդ հնարավորությունը մենք ստանում ենք դարձյալ կոնֆիդենցիալ»,- նշել է Ամատունին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր