10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

12 սեպ 2022 15:14

Մշտապես սպասում ենք, որ Ադրբեջանի կողմից որեւէ սադրանք կարող է լինել.Ադրբեջանի քաղաքացիները, բեռները կարող են տեղափոխվել Նախջևան ՀՀ օրենքներին համապատասխան

Մենք մշտապես սպասում ենք, որ Ադրբեջանի կողմից որեւէ սադրանք կարող է լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից օրեր շարունակ տարածվող ապատեղեկատվությանը և սահմանային լարումներին.

Ըստ նրա՝ այդ ամենը Ադրբեջանը բանակցությունների վրա ինչ-որ ազդեցություն ունենալու համար է անում.

«Դա արդեն հայտնի ձեռագիր է, հիմա էլ զորավարժությունների են պատրաստվում: Մեր ընկալումն է ուշի ուշով հետեևել, ամեն րոպե պատրաստ լինել ցանկացած զարգացման: Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե մենք մտածում ենք, թե բոլոր հարցերը լուծված են: Մենք մշտապես սպասում ենք, որ Ադրբեջանի կողմից որեւէ սադրանք կարող է լինել»,-ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, թե իրենց իշխանությունը չի կարող բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է, իսկ հարևան երկրից ևս խոսում են խաղաղության մասին.

«Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին: Մենք գտնում ենք, որ առաջնային պետք է լուծենք անվտանգության հարցերը, իսկ դա լուծում են հարևանների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով:

Ինչ վերաբերվում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմի նկրտումներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց որ դա Հայաստանի համար կարմիր գիծ է ու քննարկման ենթակա չէ.

«Բոլոր կետերը, որ կան նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Հայաստանը իրագործում է: Ադրբեջանի քաղաքացիները, բեռները կարող են տեղափոխվել Նախջևան Հայաստանի օրենքներին համապատասխան: Միջանցք ձևակերպումը չի կարող լինել»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր