Զավեշտալի է, որ 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմը ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը          Վրաստանն ամբողջությամբ արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել       Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել    

13 սեպ 2022 11:29

Արդեն սկսվում է.Կառավարությունը խնդիր է ունենալու աշխատավարձերի, ինչպես նաև կենսաթոշակների վճարման առումով.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս ամիսներ առաջ մասնագետները զգուշացնում էին, որ ինչքան էլ կառավարությունը վարկ վերցնի, ինչքան էլ մեծացնի պետական պարտքը, ի վերջո, նման տեմպերով հասնելու է նրան, որ խնդիր է ունենալու առնվազն աշխատավարձերի, չի բացառվում՝ նաև կենսաթոշակների վճարման առումով:


Եվ ահա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Փաստ» թերթը պետական կառավարման համակարգի տասնյակ աշխատակիցներից տեղեկություններ է ստացել, որ սեպտեմբերի սկզբին ստացել են միայն աշխատավարձի կեսը: Երբ դիմել են իրենց նախարարությունների հաշվապահություն, իրենց ասել են, որ գումարն ամբողջովին չի փոխանցվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել մասամբ վճարել աշխատակիցներին:

Տեղեկացրել են նաև, որ աշխատավարձի մյուս կեսը հնարավոր կլինի վճարել ամսվա կեսերին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր