Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

14 սեպ 2022 18:28

Մինչդեռ ողջ հասարակությունը դեռ երեկվանից խոսում է մոտ 200զոհերի մասին.ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Պաշտոնական ինֆորմացիայի սղության, դրա հանդեպ տոտալ անվստահության պայմաններում մարդիկ ստիպված տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ են փնտրում, կարդում և տարածում են չճշտված, իրականությանը չհամապատասխանող լուրեր։ Ստեղծված ինֆորմացիոն վակուումի պատճառով ամենից հաճախ մարդիկ հենց  ադրբեջանական մեդիահարթակներում են տեղեկատվություն փնտրում, որն ամբողջովին ողողված է քարոզչությամբ և նվազագույնը՝ նպատակադրված է խուճապ և բարոյալքում տարածելու մեր հասարակության և զինված ուժերի շարքերում։

Այս նույն պատկերը կար նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Այն տպավորություն է, որ մեր հասարակությունը մտածված ուղղորդվում է դեպի թշնամու քարոզչադաշտ։
Փաստացի տեղեկատվության բացակայության, չճշտված լուրերի պատճառով արդեն մեկ ինքնասպանության դեպք ունենք։

Պատերազմի սանձազերծումից արդեն մոտ 32-33 ժամ է անցել, մեր զոհերի թիվը դեռ «ճշտվում է», չեն հրապարակվում անգամ նշված 49 զոհերի անունները։ Մինչդեռ ողջ հասարակությունը դեռ երեկվանից խոսում է մոտ երկու հարյուր զոհերի մասին։

ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին։ Մի կողմից՝ դա հերքելն արդեն անիմաստ է. առնվազն սահմանին կպած բնակավայրերի բնակիչներն անզեն աչքով դա նկատում են, և էդ ինֆորմացիան՝ հաճախ խեղաթյուրված կամ չափազանցված, տարածվում է հասարակության շրջանում՝ կրկին խուճապային տրամադրություններ տարածելով։

Բայց մյուս կողմից՝  բնագծի փոփոխության, դիրքային ու տարածքային կորուստների մասին և զոհերի իրական թվի մասին լռելը մարդկանց մի ստվար հատվածի մոտ ռեալ պատերազմի փոխարեն ստեղծում է «թեթև ընդհարման» տպավորություն, ինչը բողոքի կամ ընդվզման ալիք բարձրացնել չի կարող։

Հիմնականում դրանով էլ պայմանավորված՝ հենց միայն Երևանի բնակիչներից շատ շատերը, պատերազմին անհաղորդ և անտարբեր, շարունակում են իրենց առօրյան, ասես ոչինչ չկա, անհանգստանալու կարիք չկա, այո, զոհեր կան, ու որպեսզի դրանք էլ չլինենք, «դե ինչ-որ թուղթ է, բան է, որ ստորագրեն, մի երկու բան է, որ տան, հանգիստ կապրենք»։

Բայց դե Արցախի "տալը" ցույց տվեց, որ հանգիստ ապրել էլ չի լինելու...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր