Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին          Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»       Տեսանյութ. Մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք    

14 սեպ 2022 10:00

Ադրբեջանական հրթիռներն ու ԱԹՍ-ները դեռ շարունակում են «սավառնել» ՀՀ-ի երկնքում, ինչո՞ւ.Գորիսում տեղակայված ՀՕՊ համակարգին են հարվածել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Մինչ երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը շարունակվում է, հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի զինատեսակներով սադրանքների դիմել ու ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, հայ հասարակությանը շարունակում է կարևորագույն մեկ հարց տանջել ու հուզել՝ ՀՀ օդն ինչո՞ւ է բաց:


Նույն այս հարցը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ էինք տալիս, հարցը, սակայն, օդում կախված էր մնում, ինչպես այսօր: Անօդաչու թռչող սարքերից մեկն անգամ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Գորիսում տեղակայված ՀՕՊ համակարգին է հարվածել ու, ըստ երևույթին, այն շարքից հանել:


Հիշեցնենք, սակայն, որ դեռևս 2016-ի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիր են ստորագրել, ինչը «օդը պաշտպանելու» փոխօգնություն է նշանակում: Թե ինչ փոխօգնություն է եղել այս ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջից, միայն ենթադրել կարելի է:


Փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի օդն է անպաշտպան։ ՀՀ իշխանավորներից ու պատկան մարմիններից, իհարկե, դեռ այսօր, վաղը, մյուս օրը դարակազմիկ մտքեր կհնչեն, թե ինչ է կատարվել ու կատարվում, իրականությունը, սակայն, այն է, որ պատերազմից երկու տարի անց ադրբեջանական հրթիռներն ու ԱԹՍ-ները դեռ շարունակում են «սավառնել» Հայաստանի երկնքում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր