Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

21 սեպ 2022 09:58

Զնվորները պահանջում են՝ ավելի լավ կլինի մայկա-տրուսիկի փոխարեն զենք բերեք.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները չորս տարի է հրապարակային վստահեցնում են, որ բանակում, ի տարբերություն նախկինի, մայկա-տրուսիկի խնդիր չկա եւ իրենց իշխանությունները զինվորին ապահովում են անհրաժեշտ սննդով ու հագուստով, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին էսկալացիայի օրերին ՔՊ-ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանն ու մի խումբ ՔՊ-ականներ  Ներքին Հանդի պաշտպանությունն իրականացնող զինվորներին մի քանի արկղ մայկա-տրուսիկ, լամպեր, փավր բենկեր, վրաններ են տարել։


Մեզ պատմեցին, որ զինվորներն ամենեւին չեն ոգեւորվել եւ ՔՊ-ական պատգամավորին ուղիղ ասել են, որ մայկա տրուսիկի փոխարեն ավելի լավ կլիներ իրենց զենքով ապահովեին»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր