Տեսանյութ. Ադրբեջանը Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում հարվածել է նաև խաղաղապահների ռազմաբազայի զինապահեստին          Արկադի Ղուկասյանը կարևոր դեր է ունեցել Արցախում իրականացրած խաղաղ հեղաշրջման համար, որը մեզ բերեց նոր պատերազմ և հարյուրավոր զոհեր, ի վերջո՝ Արցախի կապիտուլյացիա․ Թաթուլ Հակոբյան       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը    

22 սեպ 2022 16:55

Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. երկրում ընթանում է քողարկված մոբիլիզացիա

«Волна Каспия» ինֆորմացիոն կայքը գրում է՝

«Ադրբեջանում մեր աղբյուրներից ստացված հավաստի տեղեկություններով, այս պահին 35 տարեկանից ցածր տարիք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս երկրից դուրս գալ։ Ավելին, մարտական ​​փորձ ունեցող բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ 2020 թվականի ղարաբաղյան վերջին պատերազմի մասնակիցների հաշվառում է ընթանում։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ողջ տարածքում ընթանում է թաքնված մոբիլիզացիա։

Զուգահեռաբար մամուլում տեղեկություններ են շրջանառվում Թուրքիայի կողմից 45 հազարանոց ռազմական կոնտինգենտի մոբիլիզացիան և դեպի Հայաստանի Հանրապետության սահմաններ առաջխաղացման մասին։

Այս փաստերը հստակ ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվել Հայաստանի տարածքում Զանգեզուրի միջանցքի և վերջինիս հետ սեփական պայմաններով խաղաղության պայմանագիր ձեռք բերելու մտադրությունից, իսկ  Անկարան, ինչպես նախկինում, պատրաստ է ամեն ինչով օժանդակել նրան։

Ալիևն ու նրա ղեկավար Թուրքիան  շարունակում են վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր և շարունակում մնալ տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմնական սպառնալիքը։»
 
Սկզբնաղբյուրն՝ այստեղ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր