Թշնամին պետություն է հռչակել ՀՀ տարածքում.Այն արդեն ունի իր ներկայացուցչությունը Թուրքիայում
![](https://hayaliq.com/wp-content/uploads/2022/09/%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6.jpg)
Նշենք, որ այդ տխրահռչակ «Արևմտյան Ադրբեջանի Սևան-Զանգեզուրյան թուրքական հանրապետության» «հիմնադրման հռչակագիրը» ընդունվել է 2021 թ․-ի մարտի 10-ին «Արևմտյան Ադրբեջան վերադարձի միության» Բարձրագույն խորհրդակցական խորհրդի որոշմամբ։
Ադրբեջանը այս քայլով բացահայտ ակնարկում է, որ նպատակ է հետապնդում գրավելու ոչ միայն ճանաչել տալու ողջ Արցախն իբրև Ադրբեջանի մաս և ուժով պարտադրելու չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այլև ծրագրում է բռնազավթել ՀՀ ողջ տարածքը։ Եվ դատելով Ադրբեջանի սանձազերծած պարբերական ագրեսիաներից՝ այս ծրագիրը քայլ առ քայլ իրականացվում է՝ չհանդիպելով ՀՀ դե-ֆակտո իշխանությունների դիմադրությանը և միջազգային հանրության ճնշմանը։
Սա Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ հավակնությունների հերթական անթաքույց բարձրաձայնումն է՝ ուղեկցված արդեն գործնական քայլերով, ինչը հանդիսանում է պետության տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքի կոպտագույն խախտում։ Մինչ այս հնչած բանավոր սպառնալիքների և գործնական քայլերի նպատակներից է նաև հանրային մակարդակում այս տարածքների գրավման լեգիտիմությունն ապահովելն ու դրանց «ադրբեջանականությունը» հիմնավորելը։ Ավելորդ է նշել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ոչ միայն այս կազմավորման հիմնադրման, այլև դրա ներկայացուցչության բացման բացահայտ հակահայկական քայլերին։
hayaliq.com/