Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

27 սեպ 2022 12:45

Երևանում արցունքաբեր գազ են փչել «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած 9000 դոլարն ու 220 հազար դրամը

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ղազախստանի քաղաքացի՝ 21-ամյա Ա. Ասլանովան ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և բացահայտ հափշտակել ձեռքի դրամապանակը։


Արդեն տեղում Ա. Ասլանովան ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է 9000 ԱՄՆ դոլար, 220 հազար դրամ, ինչպես նաև անձնական փաստաթղթեր և բանկային քարտեր։


Մինչ քննչական խումբը դեպքի վայրի քննություն էր կատարում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հսկայակածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Թ-ն, և կարճ ժամանակում օպերատիվ տվյալներով՝ ոստիկանները պարզում են, որ նա ուղղություն է վերցրել դեպի Բագրատաշենի սահմանային անցակետ, ու արդեն օպերատիվ խումբը, մեկնելով նշված անցակետ, այնտեղ էլ հայտնաբերում է Արթուր Թ-ին։


Վերջինս տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ էլ ՀՀ քր.օր-ի 252 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվում է։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարը, իսկ տուժած Ա. Ասլանովան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր