Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 սեպ 2022 11:28

Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ

ՀՀԿ փոխնախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական սահմանները: Դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական (Արևմուտք) պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ:

Եվրոպական երկրների համար մոտենում է ընտրություն կատարելու պահը. կամ Ուկրաինայի հետ են մինչև վերջ, կամ Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնելու ճանապարհներ են փնտրում և դուրս գալիս վտանգավոր խաղից:

ԱՄՆ-ի համար օրակարգային է դառնում հետևյալ հարցը.  շարունակում է սրել հակամարտությունը` մինչև աշխարհին սպառնացող միջուկային պայթյուններ, թե՞ նախապատրաստում է ուկրաինական պարտիայի վերջնախաղը: Միջուկային զինանոցի կիրառման հավանականությունը թերագնահատել չի կարելի, հատկապես, որ Ռուսաստանին այլընտրանք չեն թողնում:

Մեր փոքրիկ ու վտանգված հայրենիքի ապագան հերթական անգամ կախված է կրկին փոփոխվող աշխարհակարգի դաժան սցենարներից: Այսօր, առավել քան երբևէ պետք է լինենք խելամիտ, հեռատես, կազմակերպված ու համախմբված: Այս դաժան, պրագմատիկ ու հաշվենկատ աշխարհում, մեզ հոգով ու մտքով կապիտուլյանտ, տեսակով թուլամորթ ու տգետ կառավարություն պետք չէ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր