«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

01 հոկ 2022 13:30

Բացի ռազմական եւ տնտեսական լծակներից, ՌԴ-ն ունի մեկը, որն ամենաազդեցիկն է՝ կարող է դրդել Ադրբեջանին նոր սադրանքների, խոսքը մարդկային, եւ հնարավոր է՝ տարածքային նոր կորուստների մասին է

Հայաստանը պաշտոնապես՝ կառավարության նիստում, վարչապետի շուրթերով, հայտարարեց, որ մեր «դաշնակիցները» մեր երկրից ստացել են հսկայական գումարներ՝ մատակարարվելիք զենքի դիմաց, բայց չեն կատարել իրենց բիզնես պարտավորությունները, եւ մեզ զենք չեն տրամադրել:


Երեկվա «հարցազրույցում» Փաշինյանը խուսափեց մանրամասնել, թե ինչ դաշնակցի մասին է խոսքը: Թերեւս ենթադրելի է, որ, ըստ նրա, մենք Ռուսաստանից բացի այլ դաշնակիցներ էլ ունենք: Սակայն, անկախ այդ մանր խորամանկություններից, պարզ է երկու բան. նախ պետք է այդ խորհրդավոր դաշնակցից փողը հետ ուզել, երկրորդ՝ փնտրել զենք գնելու այլընտրանքային ճանապարհներ:


Հուսամ՝ Հնդկաստանից ժամանակակից զինամթերք գնելու մասին լուրը քարոզչական բլեֆ չէ՝ ուղղված մեր ներքին լսարանին: Ավելի կտրուկ քայլերի գնալը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ անելը, իմ կարծիքով, այս իրավիճակում վտանգավոր է: Որքան էլ Ռուսաստանը թուլացած լինի, այդ երկիրը, բացի ռազմական եւ տնտեսական լծակներից, ունի մեկը, որն ամենաազդեցիկն է՝ Ռուսաստանը կարող է դրդել Ադրբեջանին նոր սադրանքների, ինչը մեզ համար նշանակում է մարդկային, եւ հնարավոր է՝ տարածքային նոր կորուստներ:


Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներն այդ առիթով անպայման հանդես կգան մեզ սատարող հայտարարություններով, բայց դրանք կունենան զուտ բարոյական նշանակություն:


Ի դեպ, Զախարովայի մեկնաբանությունն այն մասին, թե որքան վատ հետեւանքներ կունենա Հայաստան միջազգային դիտորդների ուղարկումը, իր մեջ պարունակում է հենց այդ թաքնված սպառնալիքը:


… արել էՊուտինը, մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, հարեւան երկրի չորս մարզերը փաստացի հայտար Ռուսաստանի մաս: Դա մի քայլ է, որը, պարզ ասենք, մեր մոլորակը կանգնեցրել է գլոբալ պատերազմի վտանգի առջեւ: Այս քաոսային իրավիճակում շատ հնարավոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն օգտվել առիթից եւ իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ ոչնչացնել հայկական պետականությունը: Հայաստանի քաղաքական ուժերից եւ կառավարությունից պահանջվում է առավել զգոնություն:


ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր