Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

04 հոկ 2022 10:33

Մահացու բախումներից հետո ՀՀ-ն ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից ՌԴ-ի կողմից.Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին

Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի կողմից:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաալիքն տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով վերջին իրադարձություններից հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ըստ Fox News-ի՝ հայ պաշտոնյաները «անհանգստացած են», որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանի հակառակորդին՝ Ադրբեջանին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նախորդ շաբաթ մի շարք կարևոր հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ-ում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, Պաշտպանության դեպարտամենտի և Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Fox News-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին «նոր բան չէ», դա «երկար պատմություն է», որի մասին Հայաստանը բարձրաձայնել է Մոսկվայի առջև:

«Դա հրապարակային տեղեկություն է: Այո՛, դա ճիշտ է: Եվ դա շատ է անհանգստացնում մեզ: Դա նոր բան չէ», - ասել է Արմեն Գրիգորյանը Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների մասին:

Հարցազրույցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-14-ին իրականացված ռազմական ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի և դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր