Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

04 հոկ 2022 11:10

Դադարեցնել այս հրեշավոր հոսքը Վրաստան. փախած ռուսաստանցի խուսափողները վախենում են ՀՀ գնալ, շատ ավելի մեծ ռիսկեր կան

Politnavigator.net-ը գրում է, որ զինվորական ծառայությունից փախած ռուսաստանցի խուսափողները վախենում են Հայաստան գնալ և այդ պատճառով Թբիլիսին ու վրացական մի շարք այլ խոշոր քաղաքներ լցրել են այնքան, որ դարձել են «ազգային անվտանգության սպառնալիք»։

Այս մասին Radio NV-ի եթերում ասել է «Մոսկվայի արձագանքը» թերթի նախկին թղթակից, այժմ կովկասյան JamNews մեդիա հարթակի գլխավոր խմբագիր Մարգարիտա Ավխլեդիանին PolitNavigator-ի թղթակցին։

«Վրաստանում իսկական հիստերիա է այդ առնչությամբ, բողոքի ակցիաներ են ընթանում, ստորագրահավաքներ են լինում, ողջ հասարակությունը և հիմնական անկախ լրատվամիջոցները կատաղած բարձրաձայնում են` պահանջելով կառավարությունը միջոցներ ձեռնարկել՝ կա՛մ փակել սահմանը, կա՛մ ինչ-որ վերահսկողություն սահմանել սահմանի և վիզային ռեժիմի նկատմամբ, դադարեցնել այս հրեշավոր հոսքը։ Մուտքը միայն պաշտոնական տվյալներով մոտ 800.000 է մոբիլիզացիայի հայտարարման սկզբից մի փոքր առաջ, սակայն անկախ լրատվամիջոցների գնահատականներով այն շատ ավելին է։ Իշխանություններն ասում են, որ նրանց 60 տոկոսը չի մնում Վրաստանում ու գնում է, բայց նման տեղեկություն չկա։ Կան տեղեկություններ, որ նրանց մեծ մասն ուղղակի մնում է, քանի որ գնալու տեղ չունի՝ բացի Հայաստանից, որտեղ էլ, ըստ ՌԴ քաղաքացիների, շատ ավելի մեծ ռիսկեր կան։

Վրաստանի համար դա ազգային անվտանգության սպառնալիք է, քանի որ այն փոքր երկիր է, և հավելյալ ռուսների նման հանկարծակի ներհոսքը կհանգեցնի բնակչության տոկոսային հսկայական անհավասարակշռության։ Ընդ որում սա առաջին հոսքը չէ։ Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր այստեղ են շտապել մեծ թվով ռուսներ։ Մենք արդեն ընդունել ենք առնվազն 200 հազար մարդ։ Իսկ եթե հիմա գումարենք ներս մտնող մարդկանց հրեշավոր թիվը (շաբաթական մինչև 100 հազար մարդ), ապա դա սպառնալիք է Վրաստանի ազգային անվտանգությանը։ Բայց մինչ օրս կառավարությանն ուղղված մեր պահանջներն ու դիմումները առանձնահատուկ դեր չեն խաղացել»,- դժգոհել է նա։

Հաղորդավարն անմիջապես հաշվել է, որ նման կերպ երկրի բնակչությունն աճել է 10%-ով ռուսների հաշվին և այդ թվերն անվանել է «սարսափելի»։ Իր հերթին Ավխլեդիանին կիսվել է Թբիլիսիում առավոտյան զբոսանքի իր տպավորություններով։

«Սարսափելի է, մենք վախենում ենք։ Եթե ​​խոսենք Թբիլիսիում, ինչպես նաև այլ խոշոր քաղաքներում տիրող իրավիճակի մասին, ապա ես այսօր առավոտյան քայլել եմ աշխատանքի քաղաքով և հիմնականում ռուսերեն խոսք եմ լսել փողոցում, խանութներում, ռեստորաններում: Այնպիսի զգացողություն է, որ մենք ենք… մենք՝ վրացիներս, շատ ենք Ռուսաստանում։ Սա վրդովեցուցիչ է, շատ վտանգավոր»,- ասել է Ավխլեդիանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր