ՌԴ Պետդումայում առաջարկել են առգրավել այն քաղաքացիների մեքենաները, ովքեր լքել են Ռուսաստանը և թողել իրենց փոխադրամիջոցները սահմանին

«Մենք հրատապ պետք է փոփոխենք օրենքը, որպեսզի թույլ տանք որոշումներ կայացնել գույքը պետությանը հանձնելու մասին: Խոսքը այն տրանսպորտային միջոցների մասին է, որոնց սեփականատերերը դրանք սահմանին թողնելուց հետո և սահմանը հատելուց օրինակ 1 ամիս անց չեն վերադառնում իրենց գույքի հետևից»,- ասել է Մորոզովը։
Նա առաջարկել է որպեսզի լքված մեքենայի սեփականատերը անձամբ ներկայացնի մեքենայի հանդեպ իր իրավունքները: Ըստ Մորոզովի նման միջոցը հնարավորություն կտա առգրավել լքված մեքենաները։