Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

07 հոկ 2022 15:27

Ալիևը հայտարարել է, որ «այն հայերը, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, պետք է հեռանան Ղարաբաղից.Դուք չեք պատկերացնում, թե ինչ աղետ է մեզ սպասում

Պատմության համար արձանագրենք, որ «հայերենով թվիթների սիրահար» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են փաստաթուղթ, որից հետո Ալիևը հայտարարել է, որ «այն հայերը, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, պետք է հեռանան Ղարաբաղից»։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ներկայությանը՝ որպես «անվտանգության երաշխիք», ապա հիշեցնեմ, որ ԵԱՀԿ մի ամբողջ առաքելություն աշխատել է Դոնբասում, բայց պատերազմից առաջ նրանք պարզապես լքել են պոտենցիալ վտանգավոր գոտին... Ավելին, Դոնբասի և Սիրիայի վերաբերյալ բազմաթիվ բանաձևեր կան նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, բայց դա չկարողացավ կանգնեցնել պատերազմը:

Ակնհայտորեն, Նիկոլն իր այցի արդյունքները կներկայացնի որպես «29 800 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների համար թղթե երաշխիք» (Напомню: «Я привёз вам мир»! - эту фразу в 1938 году произносит премьер-министр Англии Чемберлен, помахивая бумажкой с обещанием Адольфа Гитлера не начинать войны с Англией)։

Բաքվին խաղաղություն պարտադրելու իրական մեխանիզմներ չունեցող փաստաթուղթ ստորագրելուց հետո, սպասելի է ու նաև տրամաբանական, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել «միջանցք» ստանալու համար:

Պատերազմի պահին Փաշինյանը կհայտարարի, որ «Պուտինը պատժում է հայկական ժողովրդավարությանը Ալիևի ձեռքով», ինչից հետո նա կսկսի դիմել տարբեր կառույցների (ՆԱՏՕ-ից մինչև ՄԱԿ և ԵԱՀԿ), սակայն ոչ ոք չի կարողանա «պարտադրել Բաքվին և Անկարային խաղաղություն» (և ցանկություն էլ չի լինի պարտադրելու), և հետո կլինի այն, ինչ տեղի ունեցավ 2008-ի Մարտի 1-ին՝ աղետի պատասխանատուն «ինքն իրեն կհեռացնի» դեպքի վայրից: Բայց նրա ճակատագիրն այլևս հետաքրքիր չէ...

Դուք չեք պատկերացնում, թե ինչ աղետ է մեզ սպասում...

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր