Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարն անցել է նաև Հայաստանով․դա ահաբեկչական գործողություն էր

Բաստրիկինը հավելել է, որ պարզվել են փոխադրողները: Ինչպես պարզաբանել է Քննչական կոմիտեի նախագահը, պայթյունի կազմակերպմանը մասնակցել են ինչպես Ուկրաինայի հատուկ ծառայությունները, այնպես էլ Ռուսաստանի ու այլ երկրների քաղաքացիներ։
Նրա խոսքով, այժմ քննիչները շարունակում են պարզել հանցագործության նպատակներն ու խնդիրները։ Բաստրիկինն ընդգծել է, որ բոլոր առկա ապացույցները ցույց են տալիս, որ դա ահաբեկչական գործողություն էր, որի նպատակն էր ոչնչացնել քաղաքացիական խոշոր ենթակառուցվածքը։