Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

12 հոկ 2022 12:30

Ինչպես է ուկրաինական հետախուզությունը ծրագրել Ղրիմի կամրջի պայթյունը․ ԱԴԾ-ն ֆոտո-, վիդեոնյութեր է հրապարակել

ՌԴ ԱԴԾ-ն ֆոտո-, վիդեոնյութեր է հրապարակել, որոնցում երեւում է՝ ինչպես է ուկրաինական հետախուզությունը ծրագրել Ղրիմի կամրջի պայթյունը։


Վիդեոկադրերում երեւում է՝ ինչպես է ՃՈ տեսուչը մակերեսորեն ստուգում բեռնատարի պարունակությունը։ 


Կան նաեւ ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված անձանց լուսանկարներ, մաքսակետում արված բեռնատարի պարունակության ռենտգեն, բեռի առաքման փաստաթղթեր։


ԱԴԾ-ն հայտնել է, որ ՌԴ Քննչական կոմիտեի հետ միասին պարզվել է, որ ահաբեկչության կազմակերպիչները եղել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները։


Ահաբեկչության համար պայթուցիկ սարքն ուղարկվել Օդեսայի նավահանգստից օգոստոսի սկզբին։ Այն քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներով՝ 22 770 կգ ընդհանուր քաշով 22 փայտե հարթակով։ Այնտեղից բեռը տեղափոխվել է Բուլղարիայի Ռուսա քաղաք, այնտեղից` վրացական Փոթի նավահանգիստ եւ վերջում Հայաստան։ Երթուղու կազմակերպմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն (1975թ.), Դենիս Կովաչը (1979թ.) եւ Ռոման Սոլոմկոն (1971թ.), Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն եւ Լեւան անունով բրոքերը։ Նրանց աջակցել է ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը (1975 թ.)։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր