Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

13 հոկ 2022 11:10

Ռուսաստանը միտումնավոր է հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները, ամենասարսափելի մարտերը տեղի են ունեցել սեպտեմբերին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով, գրում է Reuters-ը։


Գործակալությունը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականից ի վեր ամենասարսափելի մարտերը տեղի են ունեցել սեպտեմբերին, դրանց հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։


France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:


«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը մի քանի դարի պատմություն ունի,  Թուրքիայի մեղսակցությամբ խաղացել է Ադրբեջանի խաղը  և վերադարձել է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։


Անցյալ շաբաթ Մակրոնը Պրահայում հանդիպել է  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում որոշվել է ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել դեպի երկրների սահման՝ իրավիճակը գնահատելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր