Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

13 հոկ 2022 13:34

Կարո՞ղ է 7 օրում «զինվոր դարձած» 30–55 տարեկանը դիրք պահի, օրինակ՝ ադրբեջանական կոմանդո բրիգադների հերթական հարձակման ժամանակ

Մի քանի տեղ տեսա «ՊՆ-ն հրաժարվում է եռամսյա հավաքներից» վերնագրեր։
Իրականությունը, ինչպես միշտ, լրիվ այլ է...
 
Ի՞նչ է առաջարկում Մեծն Սպարապետ Սուրեն Պապիկյանը. 25-օրյա հավաքներ, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար (նշանակում է՝ նաև երբևէ չծառայած, երբևէ ձեռքում զենք չբռնած, մինչև 50+ տարեկան մարդկանց)։
Ի՞նչ է մտնում սույն փաթեթի մեջ.
 
• 4 օր՝ «կազմակերպական հատված» — այսինքն մարդկանց հավաքակայանից զորամաս տանելը, համազգեստ տալը, տեղավորելը, մինչև նախատեսված քանակը հավաքվի... Լավ։
 
• 7 օր՝ «պատրաստություն» — այսինքն 7 օրում, կյանքում չծառայած, զենք չբռնած կամ, ասենք՝ 25 տարի առաջ ծառայած մարդկանց, իբր, զինվորական են դարձնելու։
 
• 14 օր՝ «մարտական հերթապահություն» — այսինքն այս լրիվ անպատրաստ մարդկանց տանում են 2 շաբաթ խրամատ պահելու։
 
Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է 7 օրում «զինվոր դարձած», տեղանքին անծանոթ միջին վիճակագրական 30–55 տարեկանը դիրք պահի, օրինակ՝ ադրբեջանական կոմանդո բրիգադների հերթական հարձակման ժամանակ։
 
* * *
 
Տեսե՛ք, ես ինքս համարում եմ ու պնդում եմ, որ Նիկոլի ստեղծած այս աղետալի վիճակում, անվտանգության ապահովումը առանձ համազգային մոբիլիզացիայի անհնարին է։ Բայց սրանց արածը ոչ թե իրական անվտանգություն է ապահովում, այլ մարդկանց մոտ ստեղծում է այնպիսի տրամադրություն, որ կամ երկրից գնան, կամ էլ ասեն. «Ինչ ուզում ես ստորագրեք, միայն թե մեզ հանգիստ թողեք»։ Եթե կարողանան, իհարկե կստորագրեն, բայց հանգիստ էլ, բնականաբար, չեն թողնի։ Երբեք, քանզի Նիկոլը մինչև ամեն ինչ չավիրի, բոլորի գլուխը չուտի, չի հանգստանա։
 
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր