Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

13 հոկ 2022 15:29

Իրանն Արաքսի շրջանում խոշոր զորավարժություններ կանցկացնի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է առաջիկա օրերին երկրի հյուսիսում զորքերի խոշոր զորավարժությունների մասին։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:

«Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝   «Իշխանություն» անվանումը կրող զանգվածային զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի (Արաքս) շրջանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային «Աշուրա» ռազմակայանի կողմից», հայտնել է զինվորականը:

Նա հայտարարել է, որ խոշոր զորավարժությունների անցկացումը համահունչ է առաքելության իրականացմանը՝ ըստ տարեկան պլանի, որի նպատակն է բարձրացնել ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր