Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

14 հոկ 2022 10:00

Սա նշանակում է երբևէ չծառայած, ձեռքում զենք չբռնած, մինչև 50+ տարեկան բոլոր տղամարդկանց տանել հավաքների, անհրաժեշտության դեպքում՝ նաև սահման պահելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել եռամսյա հավաքներից հրաժարվելու մասին` հայտարարելով 25-օրյա հավաքների ռեժիմին անցնելու մասին: Նա ասել է. «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն:


Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։ Մինչ մարդիկ փորձում էին հասկանալ, թե սա ինչ է նշանակում, զինվորական ծառայությունից գլուխ հանող մարդիկ բացատրեցին, որ սա նշանակում է երբևէ չծառայած, երբևէ ձեռքում զենք չբռնած, մինչև 50+ տարեկան բոլոր տղամարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ծառայել են10-15-20 տարի առաջ, տանել հավաքների և անհրաժեշտության դեպքում՝ նաև սահման պահելու»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր