ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը          Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում իբր ԼՂ-ի վերականգնման համար       Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ    

15 հոկ 2022 15:42

ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից որևէ ջանք չի տեսել Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման հարցում. պետքարտուղարություն

Մենք Ռուսաստանի կողմից որևէ ջանք չենք տեսել Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման հարցում․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է․
– Հարցս վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը։
Զախարովան երկու օր առաջ ասաց․ «Արևմուտքը փորձում է փոխարինել մեզ կամ փորձում է «գողանալ» մեր միջնորդական ջանքերը։ ԵՄ առաքելության դիմաց կա ՀԱՊԿ առաքելություն»։ Մտահոգություն ունե՞ք, որ Ռուսաստանը կարող է ևս մեկ անգամ վտանգի ենթարկել այն գործընթացը, որը դուք կազմակերպել եք: – Եթե որևէ երկիր ցանկանում է համագործակցել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցում և օգնել մեզ հասնել խաղաղ կարգավորման, մենք, իհարկե, կողջունենք դա: Բայց մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից որևէ ջանք ,- ասել է Պատելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր